Վախենամ, որ հայոց լեզվի քննություն հանձնելու լինենք, շատ մարդիկ նույնիսկ տարրական գիտելիքներ չունենան․ Ալեն Սիմոնյանը՝ Նաիրա Զոհրաբյանին

Եկեք թեստ անցկացնենք մեր պատգամավորների և պետական պաշտոնյաների մեջ և թող ասեն, թե քանիսն է մեղանչել բառը հասկանում որպես ապաշխարել։ Երևի 70 կամ 80 տոկոսը։ Այս մասին ԱԺ հայտարարությունների ժամանակ ասաց Մարդու իրավուքնների հարցերի մշտական հանձնժողով նախագահ Նաիրա Զոհրաբյանը՝ անդրադառնալով բուհական ծրագրում հայոց լեզու, հայ գրականություն, հայոց պատմություն առարկաները ոչ պարտադիր դարձնելուն։

«Քա՞նի անգամ է այս ամբիոնից հնչել հաշվանթամ ձևակերպումը։ Քա՞նի պատգամավոր և պաշտոնյա է մոտեցել այս ամբիոնին և ասել՝ հարցը կայանում է նրանում։ Հարգելիներս հարցը որևէ դեպքում, որևէ անգամ չի կարող նրանում կայանալ։ Դա կարող է լինել՝ հարցը այն է»,-ասաց Նաիրա Զոհրաբյանը։

Նա նկատեց, որ այս տարի  5370 դիմորդներից հայոց լեզվի և գրականության պետական միասնական քննության նվազագույն շեմը չի հաղթահարել 1045 դիմորդ․ «Այսինքն մոտավորապես 20 տոոսը ստացել է բացասական գնահատական։ Դա արդյունք է հանրակրթական և ավագ դպրոցներում առարկայի վատ դասավանդման»,-ասաց պատգամավորը՝ ընդգծելով, որ սեփական լեզուն, սեփական պատմությունը, սեփական գրականությունն իմանալը սուպերժամանակակից է։

ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը՝ դիմեով Նաիրա Զորաբյանին ասաց․ «Վախենամ, որ հայոց լեզվի քննություն հանձնելու լինենք, շատ մարդիկ նույնիսկ տարրական գիտելիքներ չունենան։ Եկեք այդ թեման չբացենք։ Կարող ենք սկսել այդ փորձառությունը, ես էլ դեմ չեմ, բայց եկեք այդ բանավեճի մեջ չմտնենք»,-նշեց Ալեն Սիմոնյանը։

Այս թեմայով
am