Նախկին նախագահին մեղադրում են բանակից 34 միլիոն գրիվնա գողանալու համար

Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի նախկին խորհրդական, փաստաբան Անդրեյ Պորտնովը երկրի 5-րդ նախագահ Պյոտր Պորոշենկոյին մեղադրել է բանակի համար նախատեսված դրամական միջոցները մսխելու համար: Այդ մասին Պորտնովը գրել է Telegram-ի իր էջում, գրում է ukranews.com-ը:

Պորտնովի խոսքով՝ Բարձրագույն հակակոռուպցիոն դատարանն արձագանքել է իր դիմումին և հարկադրել Ազգային հակակոռուպցիոն բյուրոյին Պորոշենկոյի դեմ հերթական քննությունը սկսել:

Փաստաբանը հայտարարել է, որ 2014 թվականի հուլիս ամսին Պորոշենկոյի մերձավորները բանակին պատկանող 34 միլիոն գրիվնան փոխանցել են Linway Management LLP արտասահմանյան ընկերությանը: Կոռուպցիոն սխեմայում ենթադրաբար ներքաշված է նաև «Ուկրէքսիմբանկ»-ը, որը պատկանում է Պորոշենկոյի կնոջ ազգականին:

«Դուք սեփական գրպանը նախընտրեցիք պետական շահից, և մենք քայլ առ քայլ ձեր դիմակը կպատռենք»,- հավելել է Պորտնովը:

Այս թեմայով
am