9 ամիսների ընթացքում հարուցված քրեական գործերով հանցագործությամբ պետությանը պատճառվառվել է 23մլրդ 671մլն ՀՀ դրամ, իսկ համայնքներին՝ 18մլն ՀՀ դրամ. Դատախազություն

ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը գրում է՝

Ընդհանուր առմամբ 2018 և 2019 թվականների 9 ամիսների ընթացքում հարուցված քրեական գործերով հանցագործությամբ պետությանը պատճառված վնասը նախնական հաշվարկով կազմել է 23մլրդ 671մլն ՀՀ դրամ, իսկ համայնքներին՝ 18մլն ՀՀ դրամ։ Պատճառված վնասից վերականգնվել է շուրջ 227մլն ՀՀ դրամը, իսկ շուրջ 2մլրդ դրամի չափով փաստացի դրամական միջոցներ ամրագրված են դատավարական երաշխիքներով:

Առանձին դեպքերում շինարարություն իրականացրած կազմակերպությունների կողմից արդեն իսկ ձեռնարկվել կամ ձեռնարկվում են միջոցներ՝ թույլ տրված խախտումները վերացնելու, չկատարված կամ ոչ պատշաճ կատարված աշխատանքները սահմանված պահանջներին համապատասխանեցնելու ուղղությամբ:

Հարկ է նշել, որ 2018 և 2019թթ. հարուցված այս 18 գործերից 9-ը հարուցվել են «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» ներդրումային ծրագրի իրականացման ընթացքում հայտնաբերված առերևույթ չարաշահումների փաստերի առթիվ ՀՀ գլխավոր դատախազությունում հարուցված քրեական գործով քննության ընթացքում, և այդ կոռուպցիոն սխեմաներում ներգրավված են եղել մի շարք պետական գերատեսչությունների պաշտոնատար անձինք, բազմաթիվ տեղական և արտասահմանյան առևտրային կազմակերպությունների ղեկավարներ, սեփականատերեր և այլ աշխատակիցներ, ՀՀ ում գործող բարեգործական հիմնադրամի նախագահ և այլն։ Հայտնաբերված, ինչպես նաև վերականգնված՝ պետությանը պատճառված վերոնշյալ վնասի զգալի մասը, քրեական հետապնդման ենթարկված անձինք ևս այս քրեական գործերի շրջանակներում են:

 

Այս թեմայով
am