Աննա Դանիբեկյանն իր որոշումը կհրապարակի 16:00-ին

Ինչպես արդեն տեղեկացրել էինք Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում տեղի ունեցավ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը: ՀՀ 2-րդ նախագահի պաշտպանական խումբը ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացրել դատավոր Աննա Դանիբեկյանին։ Դատավորն հայտարարեց, որ հեռանում է խորհրդակցական սենյակ՝ ինքնաբացարկի վերաբերյալ դատական ակտ կայացնելու:

Այն կհրապարակի այսօր 16:00-ին:

Միառժամանակ դատարանի դիմաց Ռոբերտ Քոչարյանի աջակիցներն ու դեմ արտահայտվողները շարունակում են բողոքի ակցիա իրականացնել: Ոստիկանները խիստ հսկողություն են սահմանել:

Այս թեմայով
am