‹‹Երբ օրենքը երկու գործերով կիրառվում է տարբեր կերպ, ուրեմն մենք գործ ունենք կանխակալ վերաբերմունքի հետ››. Հովհաննես Խուդոյան

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում ընթանում է Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը:

Նիստից հետո Քոչարյանի պաշտպաններից Հովհաննես Խուդոյանը պատասխանեց լրագրողների հարցերին:

‹‹Դատարանը չի կարող ասել օրինակ այս հոդվածը ձեզ համար գործում է, մեկ այլ անձի համար չի գործում: Դատարանը կարող էր նշել, որ գրավն այս դեպքում կարող է կիրառվել, բայց ես չեմ կիրառում, որովհետև ձեր գործում կան մի շարք հանգամանքներ: Բայց դատարանը չի ասում, որ գրավն առհասարակ կիրառելի կարող է լինել, ընդհանրապես ասում է գրավ հնարավոր չէ կիրառել: Հենց դա է տարբերկված մոտեցումը: Դատարանը մեզ պատճառաբանված որոշում չի տալիս անկախ հիմքերից և բերած օրինակից: Երբ օրենքը երկու գործերով կիրառվում է տարբեր կերպ, ուրեմն մենք գործ ունենք կանխակալ վերաբերմունքի հետ››,- ասաց Հովհաննես Խուդոյանը:

Այս թեմայով
am