Արսեն Բաբայանը քիչ առաջ ազատ արձակվեց ՔԿՀ-ից

ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը քիչ առաջ ազատ արձակվեց:

Տեղեկությունը ՀԺ-ի հետ զրույցում հաստատեց ՀՀ ՔԿՀ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը:

Արսեն Բաբայանն ազատ արձակվեց անձնական երաշխավորությամբ. նրա համար երաշխավորել են «Հայաստանի Հելսինկյան կոմիտեի» նախագահ Ավետիք Իշխանյանն ու ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը։

Նրանք ներկայացրել են երաշխավորման մասին դիմումներ և որպես երաշխիքի գումար` 500.000-ական ՀՀ դրամ փոխանցելու վերաբերյալ անդորրագրերի պատճենները։

Հիշեցնենք, որ այսօր ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրեց, որ որոշում է կայացվել մեղադրյալ Արսեն Բաբայանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանավորումը փոփոխելու և նրա նկատմամբ որպես խափանման միջոց անձնական երաշխավորությունը կիրառելու վերաբերյալ: 

Այս թեմայով
am