‹‹Պետք չէ շահարկել մի թեմա, որը 25 տարի չի եղել››. Հայկ Սարգսյան

Այսօր ‹‹Իմ քայլը›› խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը լրագրողների հետ զրույցում  անդրադարձավ ԲՀԿ խմբակցության  պատգամավոր Գևորգ Պետրոսյանի  առաջարկած  նախագծերին:

‹‹Ես դեմ եմ  Գևորգ Պետրոսյանի առաջարկած նախագծերին և չեմ կիսում նրա կարծիքը, քանի  որ նա մի օրինագիծ է բերել, որով ցանկանում է  արգելել միասեռականների կողմից  երեխա որդեգրելը , բայց Հայաստանի պատմության մեջ չի եղել նման  դեպք, երբ  միասեռականները երեխա որդեգրեն, այսինքն  բերել է օրենքի նախագիծ  գոյություն չունեցող խնդրի մասին, որն էլ անընդհատ շահարկում է: Եթե այս 25 տարվա մեջ չի եղել հիմա էլ չի լինի››,- ասաց Հայկ Սարգսյանը:

Այս թեմայով
am