«էս ի՞նչ աղմուկ է, և փողոցային խուլիգանի նման խոսում են». միջադեպ ցուցարար ուսանողների և դասախոսի միջև

ԵՊՀ ուսանողների եւ երիտասարդ դաշնակցականների իրազեկման ժամանակ այսօր նոյեմբերի 12-ին միջադեպ տեղի ունեցավ ԵՊՀ տարածքում:

ԵՊՀ ռոմանոգերմանական բանասիրության ֆակուլտետի ֆրանսիական  բանասիրության ամբիոնի վարիչ Զավեն Հարությունյանը ուսոանողների մոտով անցնելիս իր դժոգոհությունը հայտնեց ցույցեր անցկացնելու հետ կապված:

«Փողոցային խոսակցություն է, սրա խոսալու տոնը նայի»,-ասաց նա, ինչին ի պատասխան ուսանողն ասաց. «թող, գնա»:

Լրագրողների հետ զրույցում դասախոսն ասաց, որ ցույցերը խանգարում են դասերը.«Հենց հիմա իմ դասերը խանգարում են, կան ուսանողներ, որ ցանկանում են դաս անեն, էս ի՞նչ աղմուկ է, եւ փողոցային խուլիգանի նման խոսում են»:

Հիշեցնենք, որ ԵՊՀ հայ բանասիրության եւ պատմության ֆակուլտետների ուսանողները նոյեմբերի 6-ին դասադուլ էին հայտարարել՝ բողոքելով նախարարության նախաձեռնած «Բարձրագույն կրթության մասին» օրինագծից, որով առաջարկվում է բուհերում ոչ մասնագիտական ֆակուլտետներում հայեցողական դարձնել այժմ պարտադիր համարվող՝ «Հայոց լեզու», «Հայ գրականություն» և «Հայոց պատմություն» առարկաների դասավանդումը: Դրան հաջորդող օրը երիտասարդ դաշնակցականները ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով ակցիա անցկացրին կառավարության շենքի մոտ, այնուհետեւ երթով շարվեցին դեպի նախարարությունների շենք եւ այնտեղ նստացույց հայտարարեցին: Նստացույցի մասնակիցների կարծիքով՝ Արայիկ Հարությունյանը պետք է հրաժարական տա, քանի որ նրա կառավարման շրջանում նախարարությունը վարում է ապազգային քաղաքականություն՝ առաջ քաշելով վիճահարույց «Բարձրագույն կրթության մասին» օրինագիծը, առաջարկելով դպրոցական ծրագրից բերել «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան, ֆինանսավորելով «հակահայկական, սատանիստական» նախագծեր: Նրանց հատկապես զայրացրել է մեծ աղմուկ բարձրացրած՝ «ՀուԶանք ու Զանգ» ներկայացման համար նախարարության կողմից 2,7 միլիոն դրամ դրամաշնորհ տրամադրելու փաստը:

Արայիկ Հարությունյանը հայտարարել է, որ չի պատրաստվում հրաժարական ներկայացնել:

Աղբյուրը՝ news.am

Այս թեմայով
am