‹‹Չի կարելի ֆիդայիներին ցածրացնել››. ‹‹Իմ քայլի›› պատգամավորները հակադարձեցին միմյանց

ԱԺ-ի այսօրվա նիստում ԲՀԿ խմբակցությունն առաջարկեց լրացում կատարել Հարկային օրենսգրքում, որով առաջարկում է հնարավորություն ընձեռել առանձին բարերարների կողմից բացառապես ռազմական նպատակով ռազմական նշանակության տեխնիկայի ներմուծման գործընթացը հեշտացնել:

Զեկույցով հանդես եկավ ԲՀԿ պատգամվոր Սերգեյ Բագրատյանը՝ ասելով, որ երբ ապրիլյանի ժամանակ մեր հայրենակիցները ցանկանում էին օգնել ռազմական տեխնիկայով, բավականին բարդ իրավիճակում էին հայտնվել, մաքսակետերում նրանցից պահանջում էին ԱԱՀ վճարել: Ըստ պարոն Բագրատյանի՝ այս նախագծով ԱԱՀ մասով արտոնություն տրամադրելը կընդունվի որպես հարգանք այդ անձանց նկատմամբ:

Նրա ելույթին հակադրաձեց ‹‹Իմ քայլը›› խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը՝ ասելով, որ մտահոգությունը հասկանալի է, բայց պետք է ձերբազատվել «նյուֆիդայականությունից»:

Այս թեմայով խոսեց նաև ‹‹Իմ քայլի›› մեկ այլ պատգամավոր Սասուն Միքայելյանը.

‹‹Պարոն Աղազարյան մենք միշտ ուզում ենք քաղաքականությունից առանձնացնել ֆիդայական շարժումը, բայց դուք միշտ էլի բերում միացնում ենք: Նման բան չի կարելի անել, չի կարելի նրանց ցածրացնել, հենց ֆիդայիների շնորհիվ է, որ թուրքրին ծնկի բերեցինք››:

Այս թեմայով
am