Արդյո՞ք Մեսսին կհեռանա «Բարսելոնայից»

Լեոնել Մեսսին չի պատրաստվում երկարաձգել «Բարսելոնայի» հետ պայմանագրի ժամկետը մինչև 2020/21 թվականների մրցաշրջանի մեկնարկը: Միևնույն ժամանակ նա չի շտապում լքել ակումբը: Մեսսին ասել է, թե ուզում է նախ հասկանալ, թե ֆիզիկական ինչ վիճակում կլինի հաջորդ մրցաշրջանում և կկարողան՞ա արդյոք հանդես գալ ամենաբարձր մակարդակով:

Մեսսիի որոշումը կախված կլինի նաև «Բարսելոնայի» ելույթներից, քանի որ նա ցանկանում է հանդես գալ մի ակումբում, որը կպայքարի բոլոր հնարավոր տիտղոսների համար: Իսպանիայի ընթացիկ մրցաշրջանում Մեսսին խաղադաշտ է դուրս եկել 7 անգամ, խփել է 8 գոլ և կատարել գոլային 4 փոխանցում: Հիշեցնենք, որ վերջերս կատալոնական ակումբի ղեկավարությունը հայտարարել էր, որ 10 տարվա պայմանագիր է նախապատրաստում Մեսսիի համար, որը ենթադրում է Մեսսիի ներգրավվածությունն ակումբում նաև խաղացողի կարիերան ավարտելուց հետո:

Այս թեմայով
am