ՀՊՄՀ-ի Բանասիրական ֆակուլտետի ուսանողները ևս միացան դասադուլին

Այսօր՝ նոյեմբերի 12-ին, կրկին ուսանողները բողոքի ակցիա են իրականցնում՝ պահանջելով ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը:

‹‹Ժամը 12-ին բոլոր ուսանողները անցնելու են ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի, ՀՊՄՀ Բանասիրական ֆակուլտետի մասնաշենքի մոտով գնալու են ԿԳՄՍ նախարարություն:

Մեզ են միացել նաև ՀՊՄՀ-ի Բանասիրական ֆակուլտետի, ինչպես նաև Կրթության և մանկավարժության կենտրոնի ուսանողները››,- MegaNews.am-ի հետ զրույցում ասաց ակցիայի կազմակերպիչներից Գևորգ Գյուլումյանը:

ՀՊՄՀ-ի Բանասիրական ֆակուլտետի Ուսանողական խորհրդի նախագահ Զվարթ Ամբրոյանը նշեց, որ հատկապես Բանասիրական ֆակուլտետի ուսանողները չէին կարող իրենց մասնակցությունը չունենալ այս նախաձեռնությանը:

‹‹Մենք առաջին հերթին դեմ ենք նախագծի ընդունմանը: Նշեմ, որ Մանկավարժական համալսարանը ռեկտորի համաձայնությամբ գրություն է ուղարկել ԿԳՄՍ նախարարություն, որով մերժում է նախագիծը: Այդ գրությունը հաստատում է նաև դասախոսների կարծիքը››,- ասաց Զվարթ Ամբրոյանը:

Աննա Բզնունի

Այս թեմայով
am