Պուտինը խոստովանել է, որ պատվաստվել է գրիպի դեմ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կառավարության անդամների հետ հանդիպման ժամանակ հայտնել է, որ գրիպի դեմ պատվաստում է արել:

Նա հարցրել է ներկաներին, թե ովքեր են պատվաստվել:

«Կառավարության անդամներից ո՞վ է պատվաստվել (գրիպի դեմ): Մեկ, երկու, երեք, չորս: Ես նույնպես պատվաստվել եմ»,- ասել է Պուտինը:

ՌԴ նախագահը նաև արձագանքել է այն փաստին, որ շատերը չեն պատվաստվել:

«Այսպիսով, գրիպով եք հիվանդանում: Դա հնարավոր է կանխել, բայց չեք կանխում»,- նշել է Պուտինը:

Նա կառավարության բոլոր անդամներին խորհուրդ է տվել մտածել այդ մասին:

Այս թեմայով
am