«Այսօրվանից արդեն չեմ աշխատում Կադաստրի կոմիտեում». Ռուզաննա Խաչատրյան

Կադաստրի կոմիտեի մամուլի խոսնակ Ռուզաննա Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սիրելի լրագրող գործընկերներ, այսօրվանից արդեն չեմ աշխատում Կադաստրի կոմիտեում։ Շատ շնորհակալ եմ հերթական համագործակցության համար, գուցե դուք էլ:

Ձեզնից ոմանք երբեմն «կադաստրային» անձնական խնդրանքով են դիմել, իսկ ես խորհուրդ եմ տվել գնալ նույն ճանապարհով, ինչով մյուս բոլոր քաղաքացիները։

Համոզված եմ, որ դրանից շատ չեք նեղվել, դեռ մի բան էլ՝ ավելի լավ եք զգացել, որովհետև հասկացել եք, որ մեր կյանքում արմատական բաներ են փոխվել, ու որ Սարհատ Պետրոսյանն ավելի պրոֆեսիոնալ ու արդիական կադաստր ստեղծելուց բացի, արդարացի ու ազնիվ համակարգի հիմնաքարերն է փորձել դնել։

Ես Կադաստր աշխատելու էի գնացել, որովհետև դավանում եմ քաղաքակիրթ աշխարհի նույն համամարդկային բարձր արժեքները, ինչ որ Սարհատ Պետրոսյանը, և կշարունակեմ համագործակցել նրա հետ, որովհետև այդ արժեքները ժամանակի ընթացքում չեն փոխվում։ Ուրեմն, հլա դեռ շատ ենք համագործակցելու ձեզ հետ, լրագրող ընկերներս, չկորեք, ես չեմ կորում»:

Այս թեմայով
am