Առանց ԼՂ ժողովրդի համաձայնության՝ որևէ համաձայնագիր չի կարող կյանքի կոչվել. Լավրով

ԼՂ հակամարտության կարգավորման հարցում որևէ լուծում, առանց ԼՂ ժողովրդի համաձայնության, անհնար է, ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարեց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

«Մենք, որպես ԵԱՀԿ ՄԽ անդամ, կարող ենք շարունակել գործընթացը՝ միայն փորձելով հասնել նրան, որ գործընթացը ընդհանուր համաձայնության փուլ մտնի», - ասաց Լավրովը՝ հավելելով.

«Բոլորի համար պարզ է, որ առանց ԼՂ ժողովրդի համաձայնության որևէ համաձայնագիր չի կարող կյանքի կոչվել: Հայաստանը պարզապես այն չի ստորագրի»: 

Այս թեմայով
am