«Իմ քայլը» խմբակցության պատգամավորը հեռանում է միջխորհրդարանական հանձնաժողովներից

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Թևոսյանը հեռանում է ՀՀ ԱԺ և Բելառուսի Հանրապետության Ազգային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովից, ինչպես նաև ՀՀ ԱԺ-ի ՌԴ ԱԺ-ի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովից:

Պատգամավորը միջխորհրդարանական հանձնաժողովներից զատ լքում է նաև բարեկամական խմբերին իր անդամակցությունը: Մասնավորապես, նա հեռանում է Հայաստան-Լեհաստան, Հայաստան-Ղրղզստան և Հայաստան-Ուկրաինա բարեկամական խմբերից:

Այս փոփոխությունների նախագիծն ընդգրկված է ԱԺ խորհրդի նիստի օրակարգ:

Ֆեյսբուքի իր էջում պատգամավորն անդրադարձել է որոշմանն ու գրել.«Քանի որ լուրը տարածում գտավ, ուզում եմ ավելորդ ասեկոսեներից խուսափելու համար բացատրել որոշմանս պատճառը: Այն պայմանավորված է միմիայն բարդագույն նախագծերի՝ ՀՌ մասին և Կինոյի մասին օրենքների վրա տարվող աշխատանքներով: Դրանք ուժեր ու ժամանակ են խլում՝ տեսական հիմքեր ստեղծելով այլ գործունեության նվազ արդյունավետության համար: Նման հեռանկարից խուսափելու և ստանձնածս հիմնական աշխատանքից չշեղվելու համար խմբակցությանը խնդրել եմ որոշակիորեն նվազեցնել իմ մասնակցությունը միջխորհրդարանական հանձնաժողովներում և բարեկամական խմբերում»:

Այս թեմայով
am