Պատրաստ ենք օգտագործել մեր հնարավորությունները՝ նպաստելով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը. Լավրով

Ռուսաստանը պատրաստ է նպաստել Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորմանը, ՀՀ ԱԳՆ Զոհրաբ Մնացականյանի հետ համատեղ ասուլիսում ասաց ՌԴ ԱԳՆ Սերգեյ Լավրովը: 

«Մենք ամեն կերպ նպաստում են նրան, որպեսզի ՀՀ և Թուրքիայի միջև հարաբերություններն առաջ գնան: Մենք պատրաստ ենք օգտագործել մեր հնարավորությունները, որպեսզի նպաստենք ՀՀ և Թուրքիայի հարաբերությունների կարգավորմանը, բայց դրա համար անհրաժեշտ է երկու երկրների կողմից հետաքրքրվածություն», - ասաց Լավրովը:

Նա ավելացրեց, որ Ռուսաստանը չի տեսնում հիմք ենթադրելու, որ այս երկրներից որևէ մեկը կարող է պատերազմ սկսել.

«Ցանկացած դեպքում, մեր քաղաքականությունն ուղղված է այստեղ խաղաղություն հաստատելուն, փախշահավետ համագործակցություն ապահովելուն», - ասաց ՌԴ ԱԳ նախարարը: 

Այս թեմայով
am