Խորհրդակցություն՝ ԱԻՆ-ում. քննարկվել են կառուցվածքային փոփոխությունները. Ցոլակյանը հանձնարարություն է տվել

Նոյեմբերի 11-ին ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը ղեկավար կազմի հետ անցկացրեց խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվեցին առաջիկայում սպասվող կառուցվածքային փոփոխություններին վերաբերող հարցեր:

Փոփոխությունների արդյունքում նախատեսվում է միավորել կրկնվող գործառույթներ իրականացնող ստորաբաժանումները, ինչպես նաեւ ձեւավորել «մեկ պատուհան» համակարգ, որը նվազագույնի կհասցնի քաղաքացի-ԱԻՆ աշխատակից շփումը:

Նախարար Ֆելիքս Ցոլակյանը հանձնարարեց հնգօրյա ժամկետում կառուցվածքային փոփոխությունների վերաբերյալ ներկայացնել առաջարկներ, որի ամփոփումից հետո կառուցվածքային փոփոխությունների նախագիծը կներկայացվի կառավարության աշխատակազմ:

Այս թեմայով
am