«Կամիշլիում՝ հայկական եկեղեցու հարակից տարածքում պայթյուն է տեղի ունեցել». Մխիթար Հայրապետյան

ԱԺ պատգամավոր Մխիթար Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսօր Սիրիայի Կամիշլի քաղաքում մի քանի պայթյուններ են հնչել, վերջինը՝ մեկ ժամ առաջ Հայ Կաթողիկե եկեղեցու հարակից տարածքում։ Սիրիայից ստացած տեղեկությունների համաձայն՝ զոհվել է 6, վիրավորվել՝ 26 մարդ: Կամիշլիից հայտնում են, որ զոհերի և վիրավորների թվում ազգությամբ հայեր չկան։

Ինչպես գիտեք, այսօր ավելի վաղ զինյալները սպանել էին Կամիշլիի Հայ Կաթողիկե համայնքի հովվապետ Տեր Հովսեփ քահանա Պետոյանին ու նրա հորը՝ Տեր Աբրահամ քահանա Պետոյանին»:

Այս թեմայով
am