Ապրեն պայքարող ու երկրի ներկայով և ապագայով մտահոգ բոլոր երիտասարդները. Աշոտյան

Թույլ չենք տալու մեր հաշվին միավոր հավաքել այս ճամպրուկների պես դատարկ, օդով լցված ու մերկապարանոց հայտարարություններով։Այս մասին ֆեյսբուքում գրել է ՀՀԿ փոխնախագահ՝ Արմեն Աշոտյանը։
Նա մասնավորապես ասել է.
«Յուրաքանչյուր պետական պաշտոնյա պետք է պատասխանատու լինի իր խոսքերի համար: Թույլ չենք տալու մեր հաշվին միավոր հավաքել այս ճամպրուկների պես դատարկ, օդով լցված ու մերկապարանոց հայտարարություններով:
Հատկապես ԱԳ նախարարի պաշտոնը զբաղեցնող մարդը պիտի լավ գիտակցի խոսքի արժեքը:
Դեռ այսքանը:
Ապրեն մեր երիտասարդները: Ապրեն պայքարող ու երկրի ներկայով և ապագայով մտահոգ բոլոր երիտասարդները»: