‹‹Մելինեն ինձ համար մահացած է, որովհետև դարձել է Մել››. Փաշիկ Ալավերդյան

Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայում կրկին վիճակը լարված է: Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի հերթական դոպինգ ստուգումներից հետո Հայաստանը ներկայացնող  ծանրամարտիկ Մելինե Դալուզյանը որակազրկվել էր անժամկետ: Այդ որակազրկումը և հերթական ստուգումներից հետո նրա արյան մեջ հայտնաբերված դեղամիջոցները կարող են բարդ դրություն ստեղծել Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի համար:

Այժմ ֆեդերացիայում սպասում են ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի որոշմանը, ըստ որի պարզ կլինի, թե քանի ծանրամարտիկ կկարողանա մասնակցել Տոկիոյի 2020 թվականի օլիմպիական խաղերին:

‹‹Սպասենք մայիսի 31-ին, այդ ժամանակ Օլիմպիական կոմիտեն ու Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան կորոշեն՝ արդյոք մեր ծանրորդները կմասնակցեն օլիմպիական խաղերին, թե ոչ, և եթե մասնակցեն, ապա քանի հոգի››,-MegaNews.am-ի հետ զրույցում ասաց Ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Փաշիկ Ալավերդյանը:

Անդրադառնալով այն փաստին, որ ԿԳՄՍ նախարարությունը 20 միլիոն դրամ է հատկացրել  ‹‹Մել›› ֆիլմի նկարահանմանը, Փաշիկ Ալավերդյանն ասաց.

‹‹Մելինեն ինձ համար մահացած է, որովհետև դարձել է Մել: Նրան ներկայացնում են հերոսի կերպարում, իսկ չեն մտածում, որ նա ավելի շատ թշնամի է, քան հերոս, որովհետև նա կին չէ, նա չի կարող հայ երեխաեր ունենալ ու դաստիարակել: Մեր ազգի մեջ ավելի շատ հերոսներ կան, ովքեր արժանի են, որ իրենց համար ֆիլմ նկարահանեն››:

Աննա Բզնունի

Այս թեմայով
am