‹‹Նման խոսակցություն չի եղել, վարչապետն իր դիրքորոշումները հայտնել է հրապարակային››. Վլադիմիր Կարապետյան

Times.am-ը այսօր նյութ էր հրապարակել, որտեղ ասվում էր, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ ԱԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի պսակադրության ժամանակ, որը տեղի ունեցավ Արցախում, պատասխանելով իշխանական կուսակցության ներկայացուցիչների ԿԳՄՍ Արայիկ Հարությունյանի հրաժարականի մասին հարցերին ասել է.

‹‹Եթե անգամ 10 հազար մարդ փողոց դուրս բերեն, եթե անգամ 24 ժամ նստացույց անեն, ինձ համար դա մի ցենտի արժեք չունի։ Արայիկ Հարությունյանը շարունակելու է պաշտոնավարել››:

Լուրի իսկությունը ճշտելու համար MegaNews.am-ը կապ հաստատեց վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանի հետ:

‹‹Նման խոսակցություն տեղի չի ունեցել, վարչապետն իր դիրքորոշումները հայտնել է հրապարակային՝ ցուցարարների հետ հանդիպման եւ ուղիղ եթերի ընթացքում››,-ասաց Վլադիրմիր Կարապետյանը:

Այս թեմայով
am