«Հանրապետական կուսակցության կողմ ժողովուրդը չի նայելու, եթե նույնիսկ մի քանի տարի հետո մեր նկատմամբ ժողովուրդի վստահության աստիճանը իջնի». Հովիկ Աղազարյան

Արցախի 2020 թվականի նախագահական ընտրություններին առաջադրված թեկնածու Արայիկ հարությունյանի վերաբերյալ քննարկումնրեը դեռ շարունակում են մնալ հանրության ուշադրության կենտրոնում։ Այս և այլ թեմաների վերաբերյալ MegaNews.am-ը զրուցեցմ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանի հետ։

-Պարոն Աղազարյան ինչ կարծիքի եք առաջադրված թեկնածուի՝ Արայիկ Հարությունյանի վերաբերյալ և վերջինիս երեկ արված հայտարարությանը։

-Խորքային գնահատական տալ չեմ կարող, քանի որ անձամբ չեմ ճանաչում, սակայն այն տեղեկությունները, որ ես ունեմ այդ անձի վերաբերյալ բացասական որևէ գնահատական տալ չեմ կարող, իսկ ինչ վերաբերում է իր հայտարատության մեջ ասվածին, որ նա լավ տիրապետում է պետության առաջ ծառացած մարտահրավերներին, դա բնական է, ոտովհետև նա եղել է Արցախի հանրապետության վարչապետ, հետևաբար մոտիկից է ծանոթ երկրում առկա խնդիրներին։ Կարծում եմ նա բոլոր հիմքերն ունի ստանձնելու այդ պաշտոնը, սակայն պետք է լսել նաև մնացած թեկնածուների խոսքերը, թե իրենք ինչ լուծումներ են առաջարկում երկրում առկա խնդիրների լուծման համար։

Անդրադառնալով երեկ Ծաղկաձորում կայացած ՀՀԿ կուսակցության աշխատաժողովին Աղազարյանը նշեց.

-Իմ խորին համոզմամբ նրանք սխալ ուղության վրա են, քանի որ որևէ պարագայում ժողովուրդը չի թեքվելու նրանց կողմը, բայց ես չեմ բացառում, որ Հանրապետական կուսակցությունում կան շատ քաղաքական գործիչներ, ովքեր ունեցել են սկզբունքային դիրքորոշում ինչ-որ իմաստով, որոշ դեպքերում զոհ են եղել իրավիճակներին, հետևաբար նրանք իրավունք ունեն քազաքական հարցերում, բայց նրանք դա պետք է անեն ռեբրենդինգի միջոցով, կամ այլ կուսակցություն հիմնեն, կամ միանան այլ քաղաքական ուժի։ Հանրապետական կուսակցության կողմ ժողովուրդը չի նայելու, եթե նույնիսկ մի քանի տարի հետո մեր նկատմամբ ժողովուրդի վստահության աստիճանը իջնի։

Մերի Գևորգյան

Այս թեմայով
am