Մարիա Զախարովան երևանյան երեկոն անցկացրել է ջազ-ակումբում

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան Երևանում երեկոն անցկացրել է ջազ-ակումբներից մեկում: Այս մասին «Ինստագրամ»-ի իր էջում հայտնել է Զախարովան՝ երեկոյից հրապարակելով լուսանկար, իսկ հայկական երաժշտությունից պատառիկներ տեղ են գտնել նրա «story»-ում:

«Երեկո երևանյան ջազ-ակումբում: Միանշանակ համամիտ եմ, մշակույթն ընտանեկան գործ է»,-նշել է Մարիա Զախարովան՝ հաջորդ լուսանկարում ցուցադրելով անգամ մանկասայլակով ջազ-ակումբ եկած ընտանիքների:

Հիշեցնենք, Զախարովան Հայաստանում է՝ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի պատվիրակության կազմում, որը Հայաստան է ժամանել երեկ երեկոյան:

 

Այս թեմայով
am