Ոստիկանը կրակել է ցուցարարի վրա, ցուցարարները ողջ-ողջ մարդ են այրել. Իրավիճակը լարված է

Հոնկոնգում լարված իրավիճակը պահպանվում է: CNN-ի փոխանցմամբ՝ այսօր վաղ առավոտից հոնկոնգցիները գործադուլ են անում: Ցուցարարներն արգելապատնեշներ են կառուցել և փակել ճանապարհներ: Ոստիկանները արցունքաբեր գազ են կիրառել ակցիայի մասնակիցների դեմ:

BBC-ն տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է, թե ինչպես է ոստիկաններից մեկը մարտական փամփուշտներով կրակում հակակառավարական ցույցի մասնակիցների վրա. 21-ամյա մի ցուցարար ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց:

Իսկ ցուցարարները դյուրավառ հեղուկ են լցրել և այրել մի մարդու, որը դեմ է արտահայտվել բողոքի ակցիայի մասնակիցներին: Տղամարդը լուրջ այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

 

 

Այս թեմայով
am