Հրդեհը խլել է երեխաների կյանք

Կուրսկի մարզի Պրիստեն ավանում երկուշաբթի առավոտյան հրդեհ է բռնկվել տներից մեկում, որտեղ ապրում էր չորս երեխա ունեցող ընտանիք: Երեք երեխաները զոհվել են, ծնողները հասցրել են փրկել միայն մեկին, հայտնել են արտակարգ իրավիճակների նախարարության (ԱԻՆ) մարզային վարչության մամուլի ծառայությունից:

Զոհվել է 2014, 2016 և 2017 թվականներին ծնված երեք երեխա:

Հրդեհի ազդանշանը ԱԻՆ-ում ստացվել Է տեղական ժամանակով ժամը 06:38-ին (Երևանի ժամանակով 07:38-ին): Կրակը մարել են 06:52-ին: Շենքում ամբողջովին այրվել է 35 քառակուսի մետր տարածությամբ բնակարանը:

Այս թեմայով
am