Հերթական պայթյունը. կան զոհեր և վիրավորներ

Թուրքիայի զինված ուժերի և նրանց դաշնակից համարվող «Սիրիայի ազատ բանակ»  խմբավորման վերահսկողության տակ գտնվող Թել Աբյադ քաղաքի Սուլուք արվարձանում ռումբերով բեռնված մեքենա է պայթել. գրում է ermenihaber-ը: Ըստ Թուրքիայի պաշտպանության նախարարության հայտարարության՝ տեղի ունեցածի հետևանքով 9 մարդ է զոհվել, 30-ն էլ` վիրավորվել։ Զոհերը և վիրավորները քաղաքացիական անձինք են։

Նախկինում Թել Աբյադը գտնվում էր Սիրիայի քրդական ուժերի վերահսկողության տակ, սակայն Թուրքիայի զինված ուժերի կողմից Սիրիայի տարածքում իրականացրած «խաղաղության ակունք» ռազմական գործողությունից հետո այն անցավ թուրքերի և նրանց հարող խմբավորումների վերահսկողության ներքո: Թուրքական լրատվամիջոցները պայթյունի կազմակերպումը վերագրում են Սիրիայի քրդական ուժերին։

 

Այս թեմայով
am