‹‹Արցախի նախագահի պաշոնին հավակնող Արայիկ Հարությունյանի հասցեին ոչ մի բասացական բան չեմ կարող ասել››. Թագուհի Թովմասյան

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, երեկ կայացավ ‹‹Ազատ հայրենիք›› կուսակցության 7-րդ համագումարը, որի ժամանակ ներկայացվեցին ‹‹Ազատ հայրենիք›› կուսակցության նախագահի վերստուգիչ հանձհաժողովի հաշվետվությունները: Ելույթով հանդես եկավ նաև Արցախի հանրապետության 2020 թվականին նախագահական ընտրությունների համար նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանը, ով իր խոսքում նղել էր, որ շատ լավ է պատկերացնում մեր պետության առջև ծառացած մարտահրավերները և դրանց լուծման ուղիները։

Տվյալ թեմայով MegaNews.am-ը կապ հաստատեց ‹‹Իմ քայլը›› խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանի հետ:

Հարցին, թե վերջինս ինչ կարծիքի է Արայիկ Հարությունյանի նախագահի պաշտոնում լինելուն, Թագուհի Թովմասյանը պատասխանեց.

‹‹Կարծում եմ, որ Հայաստանի հանրապետության Ազգային ժողովի ոչ մի պատգամավոր չպետք է գնահատկան տա Արցախի հանրապետության նախագահի որևէ թեկնածուի հավակնորդի, քանի որ Արցախն առանձին երկիր է, և իրենք ունեն իրենց բոլոր իրավունքները ունենալու իրենց նախագահի թեկնածուն:

Ես Արայիկ Հարությունյանին ճանաչում եմ դեռ այն ժամանակից, երբ նա Արցախի վարչապետն էր և չեմ կարող որևէ բացասական բնութագրում տալ նրան, բացի նրանից, որ տնտեսական ակտիվ գործունեությամբ  է զբաղված եղել և Արցախի տնտեսությունը շատ հարցերում՝ շնորհիվ Արայիկ Հարությունյանի, կարողացել է ոտքի անգնել››:

Մերի Գևորգյան

Այս թեմայով
am