‹‹Նախարար Արայիկ Հարությունյանը թող չմոռանա, որ ԵՊՀ 100-ամյակին նվիրված նիստի կեսից արհամարհական թողեց ու դուրս եկավ››. Դավիթ Ափոյան

Ինչպես արդեն տեղեկացրել էինք այսօր առավոտից  ԵՊՀ Հայ բանասիրության և Պատմության ֆակուլտետի ուսանողները վերսկսել են բողոքի ակցիան և պահանջում են ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը: Նրանք երթով շարժվել են ԵՊՀ կենտրոնական մասնաշենք, որտեղից գնալու են ԿԳՄՍ նախարարություն և այնտեղ են շարունակելու բողոքի ակցիան:

Այս հարցի շուրջ ԵՊՀ ուսանողական խորհրդի նախագահ Դավիթ Ափոյանը պատասխանեց լրագրողների հարցերին:

‹‹Ուսանողները վճռական են տրամադրված, նրանք իրենց դիրքորոշումը չեն փոխում ու շարունակելու են պայքարը: Դեռևս ուսանողական խորհրդում այս հարցը չի քննակվել և որևէ պաշտոնական դրքորոշում դեռ չկա, բայց ես կարծում եմ, որ նախարարն իր պաշտոնավարման ընթացքում շատ թերություններ է ցույց տվել: Նախարարը, երբ իր խոսքում Դաշնակցության ցուցարար երիտասարդներին ասաց, որ պետք է հարգեն իրենց կուսակցության 100-ամյա պատմությունը, պետք է չմոռանար, որ ինքը ԵՊՀ 100-ամյակի հոբելյանական նիստի ժամանակ  եկավ և նիստի կեսից արհամարհական դուրս եկավ, դա ավելի մեծ անհարգանք է մեր 100-ամյա բուհին: Դա այն քայլերից էր, որն, իմ խորին համոզմամբ, դատապարտելի է: ԿԳՄՍ նախարարը և ԱԺ նախագահը արհամարհելով դուրս եկան մեր 100-ամյակի նիստից: Բացի սրանից մենք շատ խնդիրներ ենք տեսնում կրթության ոլորտում, որին հետագայում անպայման կանդրադառնանք››,- ասաց Դավիթ Ափոյանը:

Այս թեմայով
am