Ասադ. ԱՄՆ-ն մղում է գոյատևման պատերազմ

ԱՄՆ-ն այժմ վարում է գոյատևման պատերազմ, քանի որ կորցնում է իր հեգեմոնիան, նրանք որոշել են պայքարել Ռուսաստանի Դաշնության, Իրանի, Սիրիայի դեմ. RT- ին տված հարցազրույցում հայտարարել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադը:

«Այս պահի դրությամբ Միացյալ Նահանգների հետ կապված խնդիրն այն է, որ իրենց տեսակետից նրանք այժմ մղում են գոյատևման պատերազմ, քանի որ կորցնում են իրենց հեգեմոնիան: ... նույնիսկ դաշնակիցների հետ, նույնիսկ արևմտյան կառավարությունների հետ, բոլոր նրանց, ովքեր  «ոչ» են ասում ... նրանք պատրաստ են պայքարել բոլորի դեմ», - ասել է Սիրիայի առաջնորդը:

Նա նշել է, որ ամերիկյան քաղաքականությունն որպես ամբողջություն հիմնված է փորձության և սխալի վրա: «Նրանք ներխուժել են Աֆղանստան, դրանից ոչինչ դուրս չի եկել: Ներխուժել են Իրաք՝ ոչինչ դուրս չի եկել: Նրանք սկսել են ներխուժել այլ երկրներ, սակայն այլ եղանակներով: Նրանք փոխել են իրենց մոտեցումը», - հայտարարել է Ասադը:

Այս թեմայով
am