«Մեզ համասեռամոլների քարոզչությամբ զբաղվող նախարար պետք չէ»․ դասադուլը վերսկսվեց

ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի մասնաշենքի դիմաց վերսկսվել է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով դասադուլն ու բողոքի ակցիան։ «Արայի՛կ, հեռացի՛ր», «Ուսանողնե՛ր, միացե՛ք» վանկարկումներով ուսանողները բանասիրության ֆակուլտետի մասնաշենքից շարժվում են դեպի ԵՊՀ գլխավոր մասնաշենք, ապա պետք է շարժվեն դեպքի ԿԳՄՍ նախարարության շենք։

«Դեմ ենք այն արժեքներին, որ փորձում են հրամցնել մեզ։ Համասեռամոլների մասին ֆիլմ նկարելը մեր արժեքներին դեմ է։ Մեր ԿԳՄՍ-ն պետք է ոչ թե նման ֆիլմեր նկարահանելով զբաղվի, այլ՝ ազգապահպան գործունեությամբ։ Արայիկ Հարությունյանը, բացի լկտի և լպիրշ բառապաշարից, այլ բանով աչքի չի ընկել։ Նա իր պատվից վեր է համարում ընդունել և լսել ուսանողներին, մենք էլ մերժում ենք նման նախարարին», - ասել է ուսանողներից մեկը։

«Արայիկ Հարությունյանի դեմ մեզ համասեռամոլների քարոզչությամբ զբաղվող նախարար պետք չէ։ Մեզ շատարվանների վրա թավալվող կնոջ ներկայացում պետք  չէ»,-բողոքել է մեկ այլ ուսանող, ապա հավելել, որ Արայիկ Հարությունյանը, ուզի-չուզի, հրաժարական է տալու։ 

Դասադուլ անող ուսանողները նաև հայտարարել են, որ դասի չեն գնալու այնքան ժամանակ, քանի դեռ Արայիկ Հարությունյանը չի հեռացել։

Այս թեմայով
am