Երևանի շտապօգնության աշխատակիցների աշխատավարձը 2020թ.-ին կբարձրանա 10%-ով. Արսեն Թորոսյան

‼️Երևանի շտապօգնության աշխատակիցների աշխատավարձը 2020թ.-ին կբարձրանա 10%-ով։

Օրեր առաջ տրված հանձնարարականիս համաձայն՝ առողջապահության նախարարության աշխատակիցները համատեղ աշխատելով Երևանի շտապ բժշկական օգնության ծառայության ղեկավարության հետ իրականացրել են հաշվարկներ և ներկայացրել են ինձ 2020 թվականի Երևանի շտապ բժշկական օգնության աշխատակիցների աշխատավարձի վերանայման առաջարկ, ըստ որի ծառայությունում աշխատող 950 աշխատակիցների աշխատավարձերը կբարձրանան 10%-ով, որից 300-ը բժիշկներ:

Նախարարության կողմից շարունակվում են ՀՀ մարզերում գործող շտապ բժշկական օգնության ծառայությունների աշխատակիցների աշխատավարձի բարձրացման հնարավորության և դրանց չափի որոշմանն ուղղված աշխատանքները։

На изображении может находиться: 1 человек, автомобиль и на улице

Գրել է Արսեն Թորոսյանը:

Այս թեմայով
am