Գորիսում Նիկոլ Փաշինյանն ու Բակո Սահակյանը հանդիպել են և ունեցել կարճատեւ զրույց

Երեկ Սյունիքի մարզ կատարած այցի ընթացքում՝ Գորիսում, վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարճատև հանդիպում է ունեցել Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հետ, ով Բրյուսել կատարած աշխատանքային այցից հետո վերադառնում էր Արցախ:

ՀՀ վարչապետի աշխատակազմի լրատվական ծառայությունից հայտնում են, որ Նիկոլ Փաշինյանը և Բակո Սահակյանը քննարկել են Հայաստանի ու Արցախի կառավարությունների միջև համագործակցությանը, տարբեր ուղղություններով համատեղ ծրագրերի իրականացման ընթացքին վերաբերող հարցեր:

Այնուհետև Հայաստանի ու Արցախի ղեկավարները ծաղիկներ են խոնարհել Հայրենական Մեծ պատերազմի զոհերին նվիրված հուշահամալիրին՝ հարգանքի տուրք մատուցելով նրանց հիշատակին:

Այս թեմայով
am