‹‹Արայիկ Հարությունյանը կա՛մ պետք է աշխատի ըստ էության, կա՛մ տուն գնա››. Ուսանողները բողոքի ակցիան շարունակելու են ԿԳՄՍ նախարարության դիմաց

Այսօր՝ նոյեմբերի 11-ին, ԵՊՀ Հայ բանասիրության ֆակուլտետի ուսանողները շարունակում են մի քանի օր սկսած դասադուլը: ԵՊՀ Բանասիրության և Պատմության ֆակուլտետի ուսանողները բողոքում են ԿԳՄՍ նախարարության մշակած այն նախագծից, ըստ որի՝ Հայոց լեզու, Հայ գրականություն և Հայոց պատմություն առարկաները բուհերում պարտադիրի փոխարեն կդառնան հայեցողական: Ուսանողները պահանջում են ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը: Բանասիրական ֆակուլտետի մասնաշենքում բողոքի ակցիա անցկացնելուց հետո նրանք պատրաստվում են երթով շարժվել դեպի ԿԳՄՍ նախարարություն:

‹‹Այսօր մենք քայերթով գնալու ենք ԵՊՀ կենտրոնական մասնաշեք, այնուհետև գնալու ենք ԿԳՄՍ նախարարության շենքի մոտ և միանալու ենք հոյիդա երիտասարդներին: Նախարարության մոտից մեք պետք է կոչ անենք մեր դասախոսներին, ուսանողներին, որ միանան մեր նախաձեռնությանը: Ես վստահ եմ, որ այսօր նույնպես դասախոսներից շատերը կմիանան մեզ:

Արայիկ Հարությունյանը կա՛մ պետք է աշխատի ըստ էության, կա՛մ տուն գնա: Կարծում էինք, որ հանգստյան օրերը Արայիկ Հարությունյանին ճիշտ որոշում կայացնելու և գոնե մի խելամիտ հայտարարությամբ հանդես գալու հնարավորություն կտան, բայց ստացվեց այնպես, որ նա երկու ոտքը դրել է մի կոշիկում, իրեն թվում է, թե այստեղ քաղաքական ենթատեքստ կա, սակայն դա իրեն միայն թվում է:

Մենք չենք պայքարում միայն Հայոց լեզու, Հայ գրականություն և Հայոց պատմություն առարկաները բուհերում պահպանելու համար, մենք պայքարում ենք ընդհանրապես մշակույթի ոլորտում վերջին շրջանում տեղի ունեցող իրադարձությունների համար:

Եթե մեր ազգային դիմագիծը խղզբզվում է Արայիկ Հարությունյանի ձեռքով, ապա այդ դեպքում մենք լռելու իրավունք չունենք››,-ասաց ակցիայի մասնակիցներից Գևորգ Գյուլումյանը:

Այս թեմայով
am