Արցախում 2020 թվականին կայանալիք նախագահի ընտրություններում «Ազատ հայրենիք» կուսակցության թեկնածուն Արայիկ Հարությունյանն է

Այսօր Շուշիումում կայացավ «Ազատ հայրենիք» կուսակցության 7-րդ համագումարը։ 

Համագումարի օրակարգում, ի թիվս այլ հարցերի, ընդգրկված էր կուսակցության նոր նախագահի ընտրության հարցը և 2020 թվականին Արցախում կայանալիք նախագահական ընտրություններին կուսակցության թեկնածուի ընտրության հարցը։

Կուսակցության համագումարի ընթացքում որոշվեց Արցախի Հանրապետությունում 2020 թվականին կայանալիք նախագահի ընտրություններում թեկնածու առաջադրել «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանին։

Արայիկ Հարությունյանն այսօր համագումարի ժամանակ նաև ելույթ ունեցավ։ Նա նշեց, որ Հայաստանում տեղի ունեցած դրական փոփոխություններն անպայման հասնելու են նաև Արցախ։

«Արդեն իսկ ունենք շոշափելի ցուցանիշներ։ Տեսնում ենք, թե ինչ քաղաքականություն է վարում Հայաստանի կառավարությունը և այդպես կլինի նաև Արցախում», - նշեց նա։

Այսպիսով` 2020-ին Արցախում սպասվող նախագահական ընտրություններին  կուսակցությունն առաջդարեց Արայիկ Հարությունյանի թեկնածությունը, ինչը միաձայն ընտրվեց:

Այս թեմայով
am