«Ռեզիդենտները պետք է վճարվեն բժշկական կենտրոնների կողմից». Արսեն Թորոսյան

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ռեզիդենտները պետք է վճարվեն բժշկական կենտրոնների կողմից և ոչ թե իրենք վճարեն ուսման համար:

Բժշկական հետբուհական կրթությունը որակյալ բժիշկներ ունենալու ամենակարևոր օղակներից է և դրա զարգացմանն ուղղված մեր ջանքերը շատ կարևոր են:

Պետք է ֆիքսենք և ընդունենք, որ հետսովետական ժամանակներից մինչ օրս եկող միայն ուսումնակական հաստատությունների բազաների վրա իրականացվող կլինիկական օրդինատուրան ժամանակավրեպ է և պետք է փոխարինվի առավել մրցունակ և ավելի որակյալ բժիշկներ պատրաստող համակարգերով, ինչպիսին ռեզիդենտուրան է և դրանից հետո կատարվող ավելի նեղ մասնագիտացման կրթական ծրագիրը, որը արևմուտքում կոչվում է ֆելոուշիփ (fellowship):

Պետք է նաև ֆիքսենք, որ ռեզիդենտուրան (ռեզիդենտ՝ բնակիչ) հենց բժշկական հաստատություններում իրականացվող հետբուհական կրթությունն է, երբ փաստացի այդ բուժհիմնարկներում «ապրող» ռեզիդենտները ամեն ինչ սովորում են իրական ժամանակում՝ պացիենտի մահճակալի մոտ (bed-side training) և նաև վճարվում են դրա դիմաց և ոչ-թե իրենք են վճարում իրենց ուսման համար: Այդպիսի բուժհիմնարկներն արևմուտքում կոչվում են կրթող-հիվանդանոցներ (teaching hospitals):

Կարծում եմ, որ հետբուհական բժշկական կրթության համակարգի բարեփոխումները պետք է իրականացվեն վերոնշյալ սկզբունքները հաշվի առնելով:

Առողջապահության ազգային Ինստիտուտում իրականացված այս աշխատանքային հանդիպումը նվիրված էր հենց նման հարցերի քննարկմ

Այս թեմայով
am