ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի պաշտոնում պաշտոնապես առաջադրելու է Նարեկ Գագիկի Համբարձումյանի թեկնածությունը

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը Կոռուպցիայիկանխարգելման հանձնաժողովի անդամի պաշտոնումպաշտոնապես առաջադրելու է Նարեկ Գագիկի Համբարձումյանիթեկնածությունը: Նարեկ  Համբարձումյանը  ծնվել է  1984թ-ի մարտի 5-ին՝ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում, 1990-2000թթ. սովորել էԱբովյանի թիվ 10 միջնակարգ  դպրոցում: 2000-2004թթ. սովորել է ԵՊՀիրավագիտության ֆակուլտետում, 2004-2006թթ.-ին ծառայել է ՀՀ ՊՆՌազմական ոստիկանությունում, 2006-2008թթ. սովորել է ԵՊՀիրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրայում: ՆարեկՀամբարձումյանը 2009-2013թթ.-ին զբաղեցրել է ՀՀ ՈստիկանությանՔԳՎ Երևան քաղաքի վարչության Քանաքեռ-Զեյթուն քննչականբաժնում քննիչի, այնուհետև ավագ քննիչի պաշտոնը, 2013-2014թթ. զբաղեցրել է ՀՀ Ոստիկանության ՔԳՎ ՀԿԳ քննության վարչությանավագ քննիչի պաշտոնը, 2014-2018թթ-ին՝  ՀՀ ՔԿ ՀԿԳ քննությանգլխավոր վարչության կոռուպցիոն, սեփականության դեմ ուղղվածհանցագործությունների և կիբեռհանցագործությունների քննությանվարչության ՀԿԳ քննիչի պաշտոնը: 2018-2019թթ. աշխատել է «ԳԼԱՆԺԱԼԿՈ» ՍՊԸ-ում՝ որպես ֆինանսական գծով փոխտնօրեն: Մասնագիտական գործունեության ընթացքում մասնակցել էՀայաստանում և արտերկրում  կազմակերպված մի շարքսեմինարների և թրեյնինգների՝ կիբերհանցագործությունների ևփողերի լվացման արդի հիմնահարցերի վերաբերյալ: Արժանացել եմմի շարք խրախուսանքների , պարգևատրվել է մեդալով: 

Ունի Արդարադատության մայորի կոչում:

Ամուսնացած է, ունի երկու որդի:

Նշենք, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովիանդամներին ԱԺ-ն ընտրում է  փակ գաղտնի քվեարկությամբ:

Այս թեմայով
am