Հունաստանի հավաքականի հայտացուցակը Հայաստանի ընտրանու հետ խաղից առաջ

«Եվրո-2020»-ի ընտրական փուլի վերջին` 9-րդ և 10-րդ տուրերում Հունաստանի ազգային հավաքականը կմրցի Հայաստանի (նոյեմբերի 15-ին) և Ֆինլանդիայի (նոյեմբերի 18-ին) ընտրանիների հետ: Հունաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը խաղերից առաջ հրապարակել է թիմի հայտացուցակը:

Հույների գլխավոր մարզիչ հոլանդացի Ջոն վան Սխիպը հավաքական է հրավիրել հետևյալ ֆուտբոլիստներին.

Դարպասապահներ – Վասիլիոս Բարկաս (ԱԵԿ), Ոդիսևս Վալխոդիմոս («Բենֆիկա», Պորտուգալիա), Ալեքսանդրոս Պասխալակիս (ՊԱՕԿ)

Պաշտպաններ – Միխալիս Բակակիս (ԱԵԿ), Դմիտրիս Յանուլիս (ՊԱՕԿ), Դմիտրիոս Սիովաս («Լեգանես», Իսպանիա), Լեոնարդո Կուտրիս, Կոնստանտինոս Ցիմիկաս (երկուսն էլ «Օլիմպիակոս»), Կոնստանտինոս Ստաֆիլիդիս («Հոֆֆենհայմ», Գերմանիա), Պանտելիս Հացիդիակոս («ԱԶ Ալկմար», Հոլանդիա), Վասիլիս Լամբրոպուլոս (Դեպորտիվո, Իսպանիա)

Կիսապաշտպաններ – Խարիս Մավրիաս («Օմոնիա», Կիպրոս), Դիմիտրիս Կուրբելիս («Պանատինաիկոս»), Զեկա («Կոպենհագեն», Դանիա), Անդրեաս Բուխալակիս, Գիորգոս Մասուրաս (երկուսն էլ «Օլիմպիակոս»), Սեբաստիան Վասիլիադիս («Պադերբորն», Գերմանիա), Կոնստանդինոս Գալանոպուլոս, Պետրոս Մանտալոս (երկուսն էլ ԱԵԿ), Իոանիս Ֆետֆացիդիս («Արիս»)

Հարձակվողներ – Էֆտիմիս Կուլուրիս («Թուլուզ», Հունաստան), Անաստասիոս Բակալեստաս («Ալանյասփոր», Թուրքիա), Վանգելիս Պավլիդիս («Վիլլեմ II»), Անաստասիոս Դոնիս («Շտուտգարտ»), Դիմիտրիս Լիմնիոս (ՊԱՕԿ):

Այս թեմայով
am