Ռեփեր Տիմատին նորածին որդու հետ նոր լուսանկարներ է հրապարակել (լուսանկարներ)

Օրերս ռեփեր Տիմատին վերադարձել է Մալդիվյան կղզիներից և միացել հարսնացուին՝ Անաստասիա Ռեշետովային, և նորածին որդուն:

Ռեփերն Instagram-ի իր էջում որդու՝ նորածին Ռատմիրի հետ լուսանկարներ է հրապարակել: Լուսանկարներում ռեփերը գրկել է նորածնին:

Ըստ օգտատերերի՝ լուսանկարներում ռեփերը հոգնած տեսք ունի, աչքերի շուրջն էլ պարկեր կան: Երգչի տնային հագուստը նույնպես հետևորդներին տարօրինակ է թվացել. նրա հագին Adidas բրենդի անդրավարտիք է եղել և կիսաթափանցիկ շապիկ:

«Պատռված շապիկ ես հագել: Փող չունեի՞ր: Ես քեզ համար նորը կգնեի»,- գրել է հետևորդներից մեկը: Նշվածին Տիմատին հումորային պատասխան է տվել՝ հետևորդին առաջարկելով եղբայրաբար իրեն շապիկ գնել:

Լուսանկարներում երգչի ընդունած դիրքը հետևորդներին կերակրող մոր դիրքն է հիշեցրել: Հետևորդներից մեկը գրել է՝ «Կերակրող Տիմատին», ինչին ռեփերը կրկին հումորային պատասխան է տվել՝ ասելով. «Ափսոս կաթ չունեմ»:




Այս թեմայով
am