Երևանի վարած արտաքին քաղաքականությունը հավասարակշռված է. Լավրով

Mediamax.am-ը գրում է.

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը նոյեմբերի 10-11-ը պաշտոնական այցով կայցելի Հայաստան: Այցի նախօրեին նա բացառիկ հարցազրույց է տվել Մեդիամաքսին:

 

- Հարգելի պարոն Լավրով, չնայած հրապարակային հայտարարություններին, ռուսական լրատվամիջոցներում եւ փորձագիտական շրջանակներում հաճախ կարելի է հանդիպել դատողություններ առ այն, որ Ռուսաստանի ղեկավարությունը որոշակի «անվստահությամբ» է վերաբերվում Հայաստանի նոր իշխանություններին: Մեր երկրների հարաբերություններում կա՞ն արդյոք հարցեր կամ թեմաներ, որոնք իսկապես անհանգստացնում են Ռուսաստանի ղեկավարությանը:

 

- Իսկապես, 2018-ին ռուս-հայկական հարաբերությունները զարգանում էին Հայաստանում լուրջ ներքաղաքական փոփոխությունների ֆոնին:

 

Հարկ է նշել, որ ՀՀ նոր իշխանությունները, վարչապետ Ն.Վ.Փաշինյանի գլխավորությամբ, ցուցաբերեցին լուրջ տրամադրվածություն համապարփակ դաշնակցային հարաբերությունների եւ համագործակցության ընդլայնման ամրապնդման ուղղությամբ, ինչպես երկկողմ, այնպես էլ ինտեգրացիոն ձեւաչափերի շրջանակներում: Բարձրագույն եւ բարձր մակարդակով քաղաքական երկխոսության բարձր դինամիկան, միջգերատեսչական եւ միջխորհրդարանական կապերի ինտենսիվությունը դրա վկայությունն են: Այս տարի տեղի են ունեցել Ն.Վ.Փաշինյանի 4 հանդիպումները Ռուսաստանի Դաշնության նախագահ Վ.Վ.Պուտինի հետ: Նույնքան էլ՝ Ռուսաստանի Կառավարության նախագահ Դ.Ա.Մեդվեդեւի հետ: Կառուցողական, վստահելի բնույթ կրող ռուս-հայկական բարձր մակարդակի երկխոսությունը նպաստում է երկկողմ օրակարգում առանցքային հարցերի արդյունավետ լուծմանը, թույլ է տալիս հիմքեր ձեւավորել ապագայի համար:

 

Ռուսաստանը մնում է Հայաստանի առաջատար տնտեսական գործընկերը. նրա մասնաբաժինը Երեւանի արտաքին առեւտրում կազմում է ավելի քան 26%: Օտարերկրյա բոլոր ներդրումների 45%-ը բաժին է ընկնում մեր երկրին: Իրականացվում են մի շարք լայնածավալ համատեղ ծրագրեր: Հանրապետությունում գործում են ռուսական կապիտալով ավելի քան 2 հազար ձեռնարկություններ: Առաջընթաց է ապրում միջտարածաշրջանային համագործակցությունը: Խորանում են մարդկանց շփումները, փոխանակումները մշակույթի, կրթության, գիտության ոլորտներում:

 

Իհարկե, այդպիսի ծավալի եւ բազմակողմանի հարաբերությունների պարագայում օբյեկտիվորեն կարող են առաջանալ որոշակի հարցեր, որոնց վերաբերյալ ի հայտ են գալիս տարընթերցումներ: Գլխավորը, որ մենք հայ ընկերների հետ միասնական ենք դրանք կառուցողական ճանապարհով լուծելու, փոխընդունելի լուծումների հասնելու անհրաժեշտության մեջ: Առաջացող խնդիրների կարգավորման համար մենք ձեւավորել ենք արդյունավետ մեխանիզմներ: Ռուս-հայկական հարաբերությունների ապագային նայում ենք լավատեսորեն:

 

- Հայաստանի ղեկավարները հայտարարում են, որ փորձում են «չխաղալ» մեր տարածաշրջանում գերտերությունների հակասությունների վրա, այլ, ընդհակառակը, ստեղծել պայմաններ դրանց հարթեցման համար: Որքանո՞վ հաջող եք համարում այդ փորձերը:

 

- Մեր կարծիքով՝ Երեւանի վարած արտաքին քաղաքականությունը կրում է հավասարակշռված, պատասխանատու բնույթ: Նշում ենք հայ ընկերների՝ Ռուսաստանի հետ ռազմավարական գործընկերությունն ու դաշնակցային հարաբերությունները պահպանելու եւ ամրապնդելու, հետխորհրդային տարածքում տարբեր բազմակողմ միավորումներին եռանդուն մասնակցության հակվածությունը:

 

ԵԱՏՄ-ում Հայաստանի ներկայումս բավականին հետաքրքրված եւ արդյունավետ նախագահությունը դրա ցայտուն հաստատումն է: Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության շրջանակներում Մոսկվան եւ Երեւանը համատեղ աշխատում են հավաքական անվտանգության ուժերի եւ միջոցների ներուժի հետեւողական ավելացման վրա: Հայ գործընկերների հետ մենք նաեւ ձգտում ենք առավելագույնս ներգրավել նախկին ԽՍՀՄ հանրապետությունների մեծամասնությանը միավորող ԱՊՀ-ի զգալի հնարավորությունները:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Այս թեմայով
am