«Արայիկ Հարությունյանի գործունեությունը պրովոկացիա է հասարակության նկատմամբ». Տիգրան Ուրիխանյան

Վերջին շրջանում Հայաստանի քաղաքական դաշտում կրկին խառնաշփոթ է: Այս իրադարձությունների կենտրոնում հայտնվել է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը:

Այս և այլ հարցերի շուրջ MegaNews.am-ը զրուցեց ԲՀԿ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի հետ:

«Ուզում եմ ընդգծել հետևյալը՝ Արայիկ Հարությունյանն է իր գործունեությամբ առաջացրել այն բացասական երևույթների ակումուլացիան, որոնք այսօր դրսևորվում են հասարակության մեջ, այդ թվում ձեր խոնարհ ծառայի պահանջով: Եթե նա շարունակի համառորեն ականջալուր չլինել հասարակության տարբեր շերտերի հորդորներին և պահանջներին, դա կհանգեցնի իր նկատմամբ բացասական վերաբերմունքի՝ արտահայտված հասարակության կողմից: Անդրադառնալով Արայիկ Հարությունյանի հրաժարականին՝ ես նշել եմ, որ Արայիկ Հարությունյանը կարծես բոլոր ջանքերը գործադրում է այս կառավարության վարկանիշը գետնով տալու համար, կարծես նա անում է ամեն բան, որ ժողովուրդը հիասթափվի այդ կառավարությունից և այդ ոլորտը համակարգողներից, և որ հասարակության մեջ առաջանա ավանդական, միաբանական, քաղաքակրթական արժեհամակարգային հակադրության դեմ ընդվզում, պայքարի ցանկություն: Արայիկ Հարությունյանի գործունեությունը պրովոկացիա է հասարակության նկատմամբ»,- ասաց Տիգրան Ուրիխանյանը:

Անդրադառնալով Փաշինյանի և իր թիմի ռեյտինգին՝ Տիգրան Ուրիխանյանն ասաց, որ ինքն ունի շատ հստակ դիրքորոշում բոլոր ներքին քաղաքական գործընթացների վերաբերյալ:

«Ամեն բան, ինչ արվում է պետք է ծառայի մեկ նպատակի՝ ժողովրդի՝ հատկապես կարիքավորների, սոված, անգործ, անճար հատվածի կյանքը փոխելու համար, ուրիշ որևէ նպատակ կամ դրդապատճառ քաղաքականության մեջ չպետք է լինի: Եվ կա արդյոք փոփոխություն թե ոչ, եզրակացությունները թողնում եմ ձեզ»,- ասաց Տիգրան Ուրիխանյանը:

Մերի Գևորգյան

Այս թեմայով
am