«Փաշինյանի և իր թիմի ռեյտինգը հավասարվել է «պլինտուզի» մակարդակի». Գուրգեն Եղիազարյան

Հայաստանում վերջին շրջանում իրավիճակը լարվել է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի շուրջ, պահանջում են նրա հրաժարականը: Պատճառը հիմնականում «Մել» ֆիլմի, «ՀուԶանք ու Զանգ» ներկայացման համար տրամադրված գումարներն են, Հայոց եկեղեցու պատմություն առարկան դպրոցներից հանելու և Հայոց լեզու, Հայ գրականություն և Հայոց պատմություն առարկաները բուհ-երում ոչ պարտադիր դարձնելու մասին նախագծերը:

Այս և այլ հարցերի շուրջ MegaNews.am-ը զրուցեց քաղաքագետ, «Համայն հայություն» հկ-ի նախագահ Գուրգեն Եղիազարյանի հետ:

-Պարոն Եղիազարյան, ինչպես կմեկնաբանեք Արայիկ Հարությունյանի շուրջ ստեղծված իրավիճակը, ինչքանո՞վ է իրատեսական նրա հրաժարականը:

-Պայծառագույն երիտասարդներ են այսօր ոտքի ելել, եթե մինչև վերջ գնան, ապա այդ բանջարանաբոստանային կուլտուրան տարբերակ չի ունենա: Այս ամենի մեջ մտահոգիչը երեկ Փաշինյանի պաշտպանությունն էր Արայիկ Հարությունյանի գործունեությանը: Նա պաշտպանեց ԼԳԲՏ համայնքը, ասաց, որ 20 միլիոն դրամը տրամադրվել է Հայաստանի եռակի չեմպիոն ծանրամարտիկի համար: Նա հերթական անգամ ստեց, որպեսզի պաշտպանի սորոսական թեզը և ԼԳԲՏ համայնքը: Նման բան չի կարող լինել, նույն ֆիլմի մեջ երկու տարբեր ֆինանսավորող, երկու տարբեր նպատակներով, դա Նիկոլ Փաշինյանի հերթական ստերից էր: Փաշինյանը ստով եկել է և ստով էլ գնալու է:

Այս ամենը Փաշինյանն է իրականացնում, Արայիկ Հարությունյանն այս խաղի մեջ մի ժանգոտած պտուտակ է: Փաշինյանը եկավ իշխանության, որ սորոսական ամբողջ այս աղբը իրականություն դարձնի: Ինչ վերաբերում է այն փաստին, որ Արայիկ Հարությունյանը դաշնակ երիտասարդներին անվանեց անդաստիարակներ, ապա կարող եմ ասել, որ միակ անդաստիարակն ինքն է: Այս ամենից կարող ենք եզրակացնել, որ Արայիկ Հարությունյանը Հայաստանում իրականացնում է հակապետական, հակաազգային գործունեություն:

-Անդրադառնալով գիշերօթիկ դպրոցների փակվելու խնդրին, ի՞նչ կասեք, որքանով էր դա ճիշտ:

-Արդեն չորս գիշերօթիկ և մեկ մանկապարտեզ փակվել են: Այս մասին ինչ է ասում երկրի գլխավոր սուտասանը, ինչպես է արդարանում: Նախ ասում է, որ այդ երեխաներն ապագա չունեցող երեխաներ են, որովհետև ընտանիքում չեն մեծանում, գիշերօթիկը չի տալիս այն կրթությունը, որ հետագայում նրանք բարձրագույն կրթություն ստանան և այլն: Նախ ասեմ, որ գլխավորը մարդ մեծացնելն է, ոչ թե ակնկալել պարտադիր բարձրագույն կրթություն: Բայց ինչու ոչ, կարող են նրանց մեջ լինել երեխաներ, ովքեր նաև բարձրագույն կրթություն կստանան: Գիշերօթիկ դպրոցները փակելու համար սա արդարացում չէ:

-Ի վերջո ի՞նչ ռեյտինգ ունեն այժմ Փաշինյանն ու իր թիմը:

- Կարող եմ ասել, որ նրանց ռեյտինգը հավասարվել է «պլինտուզի» մակարդակի:

Աննա Բզնունի

Այս թեմայով
am