Անտառային հրդեհներ. Զոհվել է 2 մարդ, կան տասնյակ վիրավորներ

Ավստրալիայում բռնկված անտառային հրդեհները դարձել են 2 մարդու մահվան պատճառ, 30-ը վիրավորվել է, կան նաեւ անհետ կորածներ, հայտնում է Associated Press-ը: 

Նշվում է, որ փոթորկվող տարերքի հետեւանքով ավերվել է մոտ 150 տուն:

Դիակներից մեկը հայտնաբերվել է փողոցում, ավտոմեքենայի մոտ: Հրդեհի երկրորդ զոհը կին էր, ում հայտնաբերել են ուժեղ այրվածքներով անգիտակից վիճակում: Նա ավելի ուշ հիվանդանոցում մահացել էր:

Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգում բռնկված անտառային հրդեհների դեմ պայքարում են մոտ 1500 հրշեջներ:

Տեղի հրշեջ ծառայության կոմիսար Շեյն Ֆիցսիմոնսը հայտնում է, որ ուժգին քամու հետեւանքով հրդեհներն առավել ինտենսիվ են երկրի հյուսիս-արեւելքում:

Նահանգի տարածքում ընդհանուր բռնկվել է մոտ 70 հրդեհ:

Ֆիցսիմոնսի խոսքով՝ նահանգում անհետ կորածների թիվը կարող է աճել:

Այս թեմայով
am