Հարյուրավոր զոհեր, հազարավոր վիրավորներ Իրաքում. ՄԱԿ-ն անհանգստացած է

Ավելի քան 270 մարդ է մահացել Իրաքում հոկտեմբերի 1-ից սկիզբ առած բողոքի ակցիաների հետևանքով: Այս մասին Ժնևում հայտարարել է ՄԱԿ-ի Գերագույն հանձնակատարի գրասենյակի պաշտոնական ներկայացուցիչ Ռուբերթ Քոլվիլը: Նա իր լրջագույն մտահոգությունն է հայտնել ոստիկանության կողմից կիրառվող ուժի պատճառով մահացությունների ու վիրավորումների թվի զգալի աճի կապակցությամբ: Ըստ նրա՝ հոկտեմբերի 1-ից մինչ օրս ՄԱԿ-ն ստացել է Իրաքում ցույցերի ժամանակ տեղի ունեցած 269 մահվան մասին տեղեկություն: Եվս 5 մարդ մահացել է  Բասրայում կառավարության շենքի դիմաց տեղի ունեցած ցույցի ժամանակ: Կառավարական ուժերի և ցուցարարների շարքերում, ընդհանուր առմամբ, կա 8000-ից ավելի վիրավոր:

Ըստ Քոլվիլի՝ իրական թվերը կարող են շատ ավելի սարսափելի լինել:

Հիշեցնենք՝ Իրաքում հոկտեմբերի 1-ից մինչ օրս ցուցարարները պահանջում են կառավարության հրաժարականը, նաև՝ իրական պայքար կոռուպցիայի, գործազրկության դեմ, կյանքի պայմանների բարելավում և այլն:

Այս թեմայով
am