«Մենք գնացինք էս աշխարհացունց բացահայտման հետքերով». Հակոբ Կարապետյան

Երևանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Օգտատեր Նարեկ Մալյանը  տեսանյութ  է հրապարակել, որտեղ ցույց է տալիս, թե Թումանյանի վրա, մեջբերում եմ, «քանդում են շենքի տանիքը, որպեսզի չնախատեսված հարկ կառուցեն»։

Մենք գնացինք էս աշխարհացունց բացահայտման հետքերով և պարզեցինք, որ Թումանյան 33 հասցեում, Երևան համայնքի ֆինանսավորմամբ, տանիք են վերանորոգում, այսինքն՝ հանում են հին ծածկը և նոր ծածկ են դնում։ Այս ծրագիրը կոնկրետ Կենտրոնում ընթացել է ամիսներ շարունակ, իսկ այս պահին ընթացքի մեջ է Պարոնյան 4ա, Հերացի 16, Հանրապետության 71, Աբովյան 21բ հասցեներում։ Ավելի մանրամասն տեղեկատվություն ծրագրի մասին պատրաստ ենք տրամադրել աշխատանքային օրով։

Հարգարժան պարոն Մալյանին մաղթում եմ նորանոր, աղմկոտ կոռուպցիոն բացահայտումներ»:

Այս թեմայով
am