Պարոն Փաշինյան ջան, ցավդ տանեմ, նման բան չի կարող լինել. Ռուբեն Մխիթարյանը՝ «Մել» ֆիլմի մասին

Պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը մեկնաբանել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն այն մասին, որ Հայաստանը ֆինանսավորում է Մելինե Դալուզյանի մասին ֆիլմի այն հատվածը, որը վերաբերում է վերջինիս չեմպիոնությանը: Մխիթարյանը մասնավորապես նշել է, որ չի կարող նման բան լինել, ինքը՝ որպես պրոդյուսեր կարող է դա ասել. «Հարգելի վարչապետ, պարոն Փաշինյան ջան, չի կարող նման բան լինել: Չի կարող նախագիծը ֆինանսավորող կազմակերպություններից մեկն ասել, որ ֆինանսավորում է միայն մի հատվածը»

Մխիթարյանը նաև հայտարարել է, որ Մելինե Դալուզյանի մասին ֆիլմին տրամադրվելիք 20 միլիոն դրամով պատրաստ է ֆիլմ նկարահանել Հայաստանի 20 չեմպիոնների մասին՝ նշելով, որ Հայաստանում կան մեծ թվով մարզիկներ, ովքեր տասնապատիկ ավելի շատ հաջողություններ ունեն:

 

 

Այս թեմայով
am