Իրանում կրկին ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել. Այն զգացվել է նաև Հայաստանում

Նոյեմբերի 8-ին, տեղական ժամանակով ժամը 17:51-ին (Գրինվիչի ժամանակով ժամը՝ 13:51-ին) ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 37.960 և արևելյան երկայնության 48.460 աշխարհագրական կոորդինատներով (Իրան՝ Արդեբիլ քաղաքից 36 կմ հարավ-արևելք), օջախի 10 կմ խորությամբ, 5.1 մագնիտուդով երկրաշարժ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից:

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 7 բալ:

Երկրաշարժը զգացվել է ՀՀ Սյունիքի մարզի Կապան, Ագարակ և Քաջարան քաղաքներում՝ 3 բալ ուժգնությամբ:

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը Analitik.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Analitik.am-ին հղում տալով արգելվում է:

Կայքում արտահայտված կարծիքների, հեղինակային հոդվածների մտքերը պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ:

Կայքը պատասխանատվություն չի կրում ՖԲ գրառումներում արտահայտած կարծիքների համար և պարտադիր չէ, որ դրանք համընկնեն խմբագրության տեսակետների հետ:

Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

Երկրաշարժը զգացվել է ՀՀ Սյունիքի մարզի Կապան, Ագարակ և Քաջարան քաղաքներում՝ 3 բալ ուժգնությամբ:

Այս թեմայով
am