«Բա հայտնաբերեք, հանրորեն խայտառակ արեք». Գարիկ Ղազարյան

ԱԺ աշխատակից Գարիկ Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հիմա, որ ասեմ, էլի կասեք՝ լավ էլի տենց մի արա՞... Արայիկ Հարությունյան ջան, չկա չարիք առանց բարիք, որ ասում եք՝ դաշնակցականների բերած արկղերը կլցնեմ բազմաթիվ քրեական գործերով, բա ինչի՞ մինչև հիմա չէիք լցնում, բա հայտնաբերեք, լցրեք, հանրորեն խայտառակ արեք:

Գիտեմ՝ բարդ պրոցես է, լարվածությունն էլ ավելի կմեծանա ձեր անձի հանդեպ, բայց, միանշանակ, ամբողջ ժողովուրդը ձեր թիկունքին կանգնած կլինի, այլ ոչ թե միայն Նիկոլի: Դուխով շարժվեք առաջ, ձեզ դրա համար է ժողովուրդը շանս տվել, այդ շանսը բացառիկ է, այն միʹ մսխեք, միʹ հապաղեք, ջարդուփշուր արեք տականքներին, մենք էլ ձեր թիկունքին դուխով մինչև վերջ կանգնած կլինենք... Չկասկածեʹք»:

Այս թեմայով
am