«Ստացի՛ր ԿՐԹՈՒԹՅՈՒՆ, գտի՛ր ԱՇԽԱՏԱՆՔ, կառուցի՛ր ԿԱՐԻԵՐԱ» կարգախոսով աշխատանքի տոնավաճառ

Այսօր Հայաստանի ազգային ագրարային համալսարանում տեղի ունեցավ «Ստացի՛ր ԿՐԹՈՒԹՅՈՒՆ, գտի՛ր ԱՇԽԱՏԱՆՔ, կառուցի՛ր ԿԱՐԻԵՐԱ» կարգախոսով աշխատանքի տոնավաճառ։

Տոնավաճառի մասնակիցներին ողջունեցին համալսարանի ռեկտոր Վարդան Ուռուտյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը, Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը։

Տոնավաճառի նպատակն էր հարթակ հանդիսանալ գործատուների, ուսանողների և շրջանավարտների միջև։ Տոնավաճառին մասնակցեցին շուրջ 60 գործատուներ, որոնց թվում են ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը, ՀՀ ԿԵ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը, բանկային կազմակերպություններ, հայաստանյան առաջատար արտադրողներ, հասարակական կազմակերպություններ։

Ուսանողները և շրջանավարտները հնարավորություն ունեցանծանոթանալ կազմակերպությունների ներկայացուցիչների հետ,ստանալ տեղեկատվություն պրակտիկաների, թափուր աշխատատեղերի մասին,ընդգրկվել գործատուների կադրերի բազայում,գտնել մասնագիտական որակավորմանը համապատասխան աշխատանք։

 

 

Այս թեմայով
am