Արայիկ Հարությունյանը չի գիտակցում իր պարտականությունները և ենթակա է քրեական պատասխանատվության. Արծվիկ Մինասյան

Aysor.am-ը գրում է.

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը փորձում է դաշնակցական երիտասարդների ազնիվ ընդվզումներին որակումներ տալ, նրանց պայքարը կուսակցականացնել։ Սա նշնակում է, որ մարդը չի հասկանում՝ որտեղ է գտնվում և ինչ գործառույթներ ունի, այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանը։

«Նա ընդհանրապես չի գիտակցում իր պարտականությունները, գործում է հակօրինական ընթացքով։ Արայիկ Հարությունյանը, կուսակցականացնելով բողոքի ալիքը, պարզ նպատակ է հետապնդում՝ թուլացնել երիտասարդների պայքարը։ Այս մարդը փորձում է ազգային ինքնությունից կտրել մատաղ սերնդին», - ասաց բանախոսը։

Արծվիկ Մինասյանը հայտարարեց՝ Արայիկ Հարությունյանը քրեական օրենսգրքով ենթակա է պատասխանատվության՝ առնվազն երկու հոդվածով՝ սուտ մատնության կամ հանցագործություն պարտակելու։

Այս թեմայով
am