Հայաստան-Հունաստան ֆուտբոլային խաղի տոմսերի արժեքը

Արդեն վաճառքում են Եվրո 2020-ի ընտրական փուլի 9-րդ տուրի Հայաստան-Հունաստան հանդիպման տոմսերը: Այս մասին հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան: Դրանք արժեն 1000-9000 դրամ:

Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայանալիք խաղի տոմսերի գնացուցակը հետեւյալն է.

Արեւմտյան տրիբունայի կենտրոնական հատված - 9000 դրամ

Արեւմտյան տրիբունայի կողային հատվածներ - 7000 դրամ

Արեւելյան տրիբունայի կենտրոնական հատված - 5000 դրամ

Արեւելյան տրիբունայի կողային հատվածներ - 3000 դրամ

Հյուսիսային եւ հարավային տրիբունաներ - 1000 դրամ

Տոմսերը կարելի է ձեռք բերել «Հանրապետական» մարզադաշտի՝ Վրացյան փողոցում տեղակայված տոմսարկղից։ Տոմսարկղը կգործի ամեն օր՝ ժամը 12։00-ից 20։00-ը։ Միեւնույն անձի կողմից 5 տոմսից ավելի ձեռք բերելու դեպքում ինքնությունը հաստատող փաստաթղթի առկայությունը պարտադիր է։ Կուտակումներից խուսափելու համար ՀՖՖ-ն հորդորում է խաղի օրը մարզադաշտ գալ մեկնարկից 2 ժամ առաջ։ Տոմսարկղի հեռախոսահամարն է 010555352։

Խաղը տեղի կունենա նոյեմբերի 15-ին: Կսկսվի 21:00-ին:

Այս թեմայով
am